Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ նիստում առաջարկվել է գլխավոր քարտուղարին ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման, ստեղծել աշխատանքային խումբ՝ իրավիճակը վերլուծելու համար

ՀԱՊԿ նիստում առաջարկվել է գլխավոր քարտուղարին ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման, ստեղծել աշխատանքային խումբ՝ իրավիճակը վերլուծելու համար
Քաղաքականություն
23:16, 13 сентябрь 2022
ՀԱՊԿ նիստում առաջարկվել է գլխավոր քարտուղարին ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման, ստեղծել աշխատանքային խումբ՝ իրավիճակը վերլուծելու համար, հաղորդում են լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ավարտվել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով։

Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզոդան, Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Նիստում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն ու ՀԱՊԿ հետագա քայլերը:

Նշվել, որ ընդունված որոշումների վերաբերյալ հաղորդագրությամբ հանդես կգա ՀԱՊԿ քարտուղարությունը: