Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ծրագրում է Հայաստան այցելել հաջորդ շաբաթ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ծրագրում է Հայաստան այցելել հաջորդ շաբաթ
Քաղաքականություն
20:05, 14 сентябрь 2022
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան: Առաքելությունը կգլխավորի գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին  ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

Ինչպես նշել է մամուլի քարտուղարը, ՀԱՊԿ-ը սկսել է իրականացնել Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք վերաբերում են կազմակերպության առաքելություն Հայաստան ուղարկելուն՝ «գնահատելու Հայաստանի սահմանի որոշ հատվածներում առկա իրավիճակը»։

Ինչպես տեղեկացրել է Զայնետդինովը, առաքելության կազմում կլինեն ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության քարտուղարության աշխատակիցներ են և ՀԱՊԿ միացյալ շտաբի զինվորականներ։