Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման․ սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից․ Նիկոլ Փաշինյան

Որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման․ սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
21:43, 14 сентябрь 2022
«Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ մանիպուլյացիաների չտրվել»․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա շարունակել․
 
«Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման: Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»:


Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ժամանակ ասել էր․ 

«Հայաստանի տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը կարմիր գիծ է, և մենք ամեն բան անելու ենք պահպանելու մեր երկրի տարածքային ամբողջականությունը։

Մենք պատրաստ ենք ստորագրել մի թուղթ, որը կապահովի տևական խաղաղություն և անվտանգություն ՀՀ֊ի համար»։ 

Որոշ ԶԼՄ-ներ մանիպուլացրել են վարչապետի խոսքը ու կոնտեքստից կտրված վերնագրերով մոլորեցրել ընթերցողներին։