Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ԱՄՆ-ն մտահոգված է բախումների ընթացքում Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմամբ»․ Միացյալ Նահանգների հստակ դիրքորոշումը ՄԱԿ ԱԽ-ում

«ԱՄՆ-ն մտահոգված է բախումների ընթացքում Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմամբ»․ Միացյալ Նահանգների հստակ դիրքորոշումը ՄԱԿ ԱԽ-ում
Քաղաքականություն
19:19, 15 сентябрь 2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․



«Միացյալ Նահանգների հստակ դիրքորոշումը ՄԱԿ ԱԽ-ում

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի կողմից Անվտանգության խորհրդի նիստում հայտարարությունը հստակ էր. «ԱՄՆ-ն մտահոգված է բախումների ընթացքում Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմամբ»:

Ի դեպ, հայտարարությունը ներկայացնում էր ՄԱԿ-ում ԱՄՆ փոխդեսպան, Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան` Ռիչարդ Միլզը: 
Հ.Գ. Ռուսաստանի դեսպանի կողմից «Սյունիքի область» ձեւակերպումը թողնենք հետագա վերլուծություններին»: