Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը հատուկ դիմադրություն կցուցաբերի ցանկացած սցենարի, որը կվնասի պատմական ուղի հանդիսացող Իրան-Հայաստան սահմանին. ՀՀ-ում Իրանի դեսպանություն

Իրանը հատուկ դիմադրություն կցուցաբերի ցանկացած սցենարի, որը կվնասի պատմական ուղի հանդիսացող Իրան-Հայաստան սահմանին. ՀՀ-ում Իրանի դեսպանություն
Քաղաքականություն
19:48, 15 сентябрь 2022
Իրանի Իսլամական Հանրապետությունը հստակորեն և տարբեր մակարդակներում արտահայտել է իր դիրքորոշումը կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և երկու հարևան երկրների՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հետ ունեցած հարաբերությունների վերաբերյալ. այս մասին ասվում է ՀՀ-ում Իրանի դեսպանության՝ «Լուրերին» տված մեկնաբանության մեջ:«Ինչպես որ հեղափոխության գերագույն առաջնորդի և Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների միջև կայացած հանդիպումները լուսաբանող լուրերում ականատես եղանք, Իրանը դեմ է հարևան երկրների տարածքային ամբողջականության և սահմանների խախտմանը և հատուկ դիմադրություն կցուցաբերի ցանկացած սցենարի, որը կվնասի երկու հարևան ժողովուրդներին կապող պատմական ուղի հանդիսացող Իրան-Հայաստան սահմանին:

ԻԻՀ նախագահի և ՀՀ մեծարգո վարչապետի, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում մեր այս սկզբունքային դիրքորոշումը կրկնվել է»,- ասվում է մեկնաբանության մեջ: