Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սամվել Կարապետյանը 2 մլն դոլարի օգնություն կտրամադրի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տուժածներին

Սամվել Կարապետյանը 2 մլն դոլարի օգնություն կտրամադրի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տուժածներին
Քաղաքականություն
18:05, 16 сентябрь 2022
Սամվել Կարապետյանը 2 մլն ԱՄՆ դոլարի օգնություն կտրամադրի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետեւանքով տուժածներին։ Այս մասին հայտնում են «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունից։

«Խիստ մտահոգված եմ վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով։

Հայաստանի խաղաղ բնակչությանը հասցված մահացու հարվածները չպետք է անտեսվեն համաշխարհային հանրության կողմից։ Այս գործողություններին կարեւոր է միանշանակ գնահատական տալ։ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ունենք բազմաթիվ զոհեր, ոչնչացված են քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Կարևոր է ջանքեր գործադրել տարածաշրջանում հումանիտար աղետից խուսափելու համար:

Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, աջակցելու եմ մեր ժողովրդին, Ադրբեջանի դաժան անօրինականության զոհերին։ Տուժած ընտանիքներին փոխհատուցում և առավելագույն աջակցություն կտրամադրենք», - ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը: