Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության ընդունելության մասին

Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության ընդունելության մասին
Քաղաքականություն
21:57, 16 сентябрь 2022
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել պատվիրակության ընդունելու մասին։  

«Կազմակերպել 2022 թվականի սեպտեմբերի 17-19-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության ընդունելությունը: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. Նարիբեկյանին՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»,-նշված է Ս․ Սիմոնյանի կագադրության մեջ։