Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ավելի լավ է՝ մեր ազգը կենտրոնանա էն խնդիրների վրա, որը համազգային բնույթ ունի»․ ԲՀԿ պատգամավորը՝ Ծառուկյանի որդու հարսանիքի մասին

«Ավելի լավ է՝ մեր ազգը կենտրոնանա էն խնդիրների վրա, որը համազգային բնույթ ունի»․ ԲՀԿ պատգամավորը՝ Ծառուկյանի որդու հարսանիքի մասին
Քաղաքականություն
11:50, 12 апрель 2021
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքն անձնական միջոցառում է, պետք չէ շատ սևեռվել ու կենտրոնանալ դրա վրա։

«Ինքը անձնական խնդիր է, անձնական միջոցառում է, կենտրոնանալ մարդու անձնական միջոցառման վրա և դա սարքել չգիտեմ ինչ․․․ Ավելի լավ է՝ մեր ազգը կենտրոնանան  էն խնդիրների վրա, որը համազգային բնույթ ունի։ Այսինքն՝ համազգային բնույթ ունեցող հարցերը պետք է լուծվեն, ոչ թե ասենք թե ինֆորմացիոն տարբեր ցանցերում մեկ-երկու թիթեռնիկի բան ունեցող․․․ Հիմա մի քանի օր հետո այլ հարցեր կառաջանան։ Ես կարծում եմ՝ անձնական է»,- ասաց նա։


Ըստ Մելքումյանի՝ այս հարցով շահարկումները ավելի շատ նախընտրական բնույթ ունեն։ «Մեկ այլ պարագայում կարող է ոչ էլ կենտրոնանային էդքան։ Եթե չլիներ այսպիսի նախընտրական փուլ, որը մոտենում է, միգուցե այսպիսի արձագանք չլիներ, ընկալվեր սովորական։ Միգուցե Բարգավաճը հայտ է ներկայացրել, որ լայն թափով գնում է դեպի ընտրություններ, դրա համար է»,- հավելեց նա։