Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վազգեն Մանուկյանն ու «Հայրենիքի փրկության շարժման» ներկայցուցիչները մասնակցել են Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքին

Վազգեն Մանուկյանն ու «Հայրենիքի փրկության շարժման» ներկայցուցիչները մասնակցել են Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքին
Քաղաքականություն
12:37, 12 апрель 2021
Գագիկ Ծառուկյանի որդու շքեղ հարսանիքին մասնակցել են նաև «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, Դաշնակցությունից՝ Իշխան Սաղաթելյանը։ Այդ մասին Civic.am-ին հայտնեց «Հայրենիքի փրկության շարժման» մամուլի խոսնակ Անի Գասպարյանը` հավելելով, որ Մանուկյանը կարճ ժամանակով է մասնակցել հարսանիքին։ 

Թե ինչպե՞ս են Շարժման ներկայացուցիչները վերաբերվում հետպատերազմական շրջանում կայացած նման ճոխ հարսանիքին, որի վրա, որոշ տեղեկություններով մոտ 4 մլն դոլար գումար է ծախսվել, Անի Գասպարյանն ասաց, թե չի կարող մեկնաբանել անձնական կարծիքները։ 

Հիշեցնենք, որ իրավապաշտպան, Վազգեն Մանուկյանի կնոջ եղբայր Ավետիք Իշխանյանը, ով աջակցում է «Հայրենիքի փրկության շարժմանը», ֆեյսբուքյան գրառմամբ քննադատել էր Ծառուկյանի կազմակերպած ճոխ միջոցառումը։ «Կարծես մեր, ոչ միայն շատ հայրենակիցների, այլև «ընդդիմադիր» գործիչների համար ոչինչ չի փոխվել՝ կյանքը շարունակվում է։
Շշմեցի, երբ տեղեկացա, թե իր սիրասուն որդու ինչպիսի շքեղ հարսանիք է կազմակերպել «հայոց փրկիչ և մեծն բարերար» Գագիկ Ծառուկյանը։․․․Խոսքերն ավելորդ են․․․», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Իշխանյանը։