Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահը քննադատության է ենթարկել Նենսի Փելոսիի հայտարարությունը

Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահը քննադատության է ենթարկել Նենսի Փելոսիի հայտարարությունը
Քաղաքականություն
11:00, 19 сентябрь 2022
Ադրբեջանի Միլի Մեջլիսի(խորհրդարանի) նախագահ Սահիբա Գաֆարովան քննադատության է ենթարկել ԱՄՆ ԿոնգրեսիՆերկայացուցիչների պալատի խոսնակՆենսի Փելոսիին։

«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի արտահայտությունը Հայաստանում արտացոլում է տեղի ունեցածի նկատմամբ օբյեկտիվությունից հեռու, անհիմն և միակողմանի մոտեցում»,- հայտարարել է Գաֆարովան, որի խոսքերը մեջբերել է խորհրդարանի հասարակայնության հետ կապերի և մամուլի բաժինը։ 
Ադրբեջանի խորհրդարանի խոսնակըհայտարարել է, որ Փելոսին «պետք է հասկանա, որ իր արտահայտությունները (...) լուրջ հարված են հասցնում Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում տևականխաղաղության և կայունության հաստատման ջանքերին»։ 

Գաֆարովան հավելել է, որ «գրեթեերեսուն տարի է, ինչ ադրբեջանական հողերը «օկուպացված են» եղելՀայաստանի կողմից, և մենք երբեք ականատես չենք եղել Նենսի Փելոսիի նման քաղաքական գործիչների հայտարարություններին՝ ի պաշտպանություն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ինչպես նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության»:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի արտահայտությունները «պետք է գնահատել միայն որպես երկակի ստանդարտների հերթական վառ դրսևորում», կարծում է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը։