Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը ողջունում է Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու փորձերը. Պեսկովը՝ Նենսի Փելոսիի Հայաստան այցի մասին

Ռուսաստանը ողջունում է Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու փորձերը. Պեսկովը՝ Նենսի Փելոսիի Հայաստան այցի մասին
Քաղաքականություն
13:44, 19 сентябрь 2022
Ռուսաստանը հավանություն է տալիս Բաքվի և Երևանի միջև հակամարտությունը կարգավորելու փորձերին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

«Այն ամենը, ինչը խոսքերով չէ, այլ գործով, և ոչ ճոռոմ, ոչ պոպուլիստական, այլ իրականում անաղմուկ, ու գործնականում կարող է նպաստել հարաբերությունների կարգավորմանը, սահմանին իրավիճակի կայունացմանը, այդ ամենը կարող ենք ողջունել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ 

Նա նաև հավելել է, որ ժամանակի ընթացքում պարզ կդառնա՝ արդյոք Փելոսիի այցն իսկապե՞ս օգնել է հակամարտության կարգավորմանը։