Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսրայելը նշանակել է Թուրքիայում իր դեսպանին

Իսրայելը նշանակել է Թուրքիայում իր դեսպանին
Քաղաքականություն
22:08, 19 сентябрь 2022
Իսրայելի արտաքին գործերի նախարարության նշանակումների հանձնաժողովը որոշել է Թուրքիայում դեսպան նշանակել դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Իրիտ Լիլիանին։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ նշանակումը հաստատվել է կառավարության կողմից։
2022թ. օգոստոսի 17-ին Թուրքիայի արտգործնախարարը, ինչպես նաև Իսրայելի վարչապետի աշխատակազմը հայտարարել էին, որ որոշել են վերականգնել  երկու երկրների դիվանագիտական հարաբերությունները և փոխադարձաբար դեսպաններ նշանակել։