Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Ադրբեջանին ռազմական աջակցությունը. կոնգրեսական

ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Ադրբեջանին ռազմական աջակցությունը. կոնգրեսական
Քաղաքականություն
19:12, 20 сентябрь 2022
ԱՄՆ կոնգրեսական Ջիմի Գոմեսը դատապարտել է  Ադրբեջանի վերջին հարձակումները Հայաստանի վրա՝ շեշտելով, որ ԱՄՆ-ն պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի. այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

«Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի վերջին հարձակումները Հայաստանի վրա, այդ թվում՝ անմեղ քաղաքացիների դեմ հարվածները»-նշել է նա:

Ըստ կոնգրեսականի՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը կարողացել է արագ գործել՝ միջնորդելով հրադադարի հաստատման համար: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է. «Սակայն ԱՄՆ-ն պետք է ձեռնարկի հետագա քայլեր և դադարեցնի Ադրբեջանին ռազմական աջակցությունը»: