Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում ՄԹ դեսպանատանը կորոնավիրուսի պատճառով ցավակցությունների գիրք չի բացվի

Հայաստանում ՄԹ դեսպանատանը կորոնավիրուսի պատճառով ցավակցությունների գիրք չի բացվի
Քաղաքականություն
22:33, 12 апрель 2021
Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատանն արքայազն Ֆիլիպի մահվան կապակցությամբ ցավակցությունների գիրք չի բացվի: Պատճառը կորոնավիրուսի համավարակն է. այս մասին հայտնում է Հայաստանում ՄԹ դեսպանությունը:

Դեսպանատնից հայտնել են, որ ցավակցական հաղորդագրություն թողնել ցանկացող բոլոր անձինք կարող են անել առցանց՝ այցելելով Արքայական ընտանիքի կայք:

Բուքինգհեմյան պալատից ապրիլի 9-ին հայտնել էին, որ 99 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը:

Ֆիլիպն ամուսնացել էր արքայադուստր Եղիսաբեթի հետ 1947 թվականին: Զույգն ուներ չորս երեխա, 8 թոռ և 10 ծոռ: