Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միրզոյանը ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը ներկայացրել է ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Միրզոյանը ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը ներկայացրել է ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
Քաղաքականություն
19:19, 21 сентябрь 2022
Սեպտեմբերի 21-ին ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի համակարգմամբ տեղի է ունեցել ՄԱԿ ԳԱ շրջանակներում ավանդաբար անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպումը:

Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարները մտքեր են փոխանակել ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի օրակարգի վերաբերյալ։ Կարևորվել է ՄԱԿ շրջանակներում ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության ամրապնդումը։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԳ նախարարը ՀԱՊԿ գործընկերներին է ներկայացրել ՀՀ անկախության օրվան նվիրված լուսանկարների ցուցադրությունը։