Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հավակնելով ՀԾԿՀ անդամի պաշտոնին և չիմանալով ռազմավարական ծրագիրը, չունենալով բարեփոխումների տեսլական՝ ինձ համար անընդունելի է»․ Արտակ Մանուկյան

«Հավակնելով ՀԾԿՀ անդամի պաշտոնին և չիմանալով ռազմավարական ծրագիրը, չունենալով բարեփոխումների տեսլական՝ ինձ համար անընդունելի է»․ Արտակ Մանուկյան
Քաղաքականություն
12:58, 13 апрель 2021
ԱԺ ելույթների ընթացքում «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը, անդրդառնալով ՀԾԿՀ  գործառույթներին, նշեց, որ ՀԾԿՀ-ն արբիտր է։ Այսինքն այն հարթակ է, որտեղ պետք է քննարկվի սպառողի և խոշոր ներդրողի շահերը։ ՀԾԿՀ-ն միտված չէ որևէ կողմի շահին։ Անդրադառնալով գործընկերների հարցերին, որտեղ ապոկալիպտիկ կանխատեսումներ էին եղել էլեկտրաէներգիայի կրիզիս ունենալու հեռանկարով՝ Մանուկյանը վստահեցրեց, որ որևէ նման մտահոգություն չկա։ Պատգամավորը նշեց, որ բոլորի խնդիրը պետք է լինի այն, թե ինչպե՞ս անել, որ տնտեսությունը զարգանա և դրանով պայմանավորված էներգետւկ սպառումը ավելի մեծ լինի և դրանով էլ պայմանավորված ավելի մրցունակ սակագին ձևավորվի։

Վերադառնալով ՀԾԿՀ թեկնածուին՝ Մանուկյանը նշեց, որ իրենց գոհացրել է թեկնածուի անկեղծությունը, ով անկեղծորեն ասում է, որ չի կարդացել ռազմավարության հայեցակարգը, սակայն անկեղծությունը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ «Պարոն Բունիաթյան, չիմանալն ամոթ չէ, բայց ամոթ է իմանալ չցանկանալը։ Կարծում եմ, հավակնելով ՀԾԿՀ անդամի պաշտոնին և չիմանալով ռազմավարական ծրագիրը, չունենալով բարեփոխումների փաթեթ, տեսլական՝ դա անընդունելի է ինձ համար, որպես ԱԺ պատգամավոր», - ասաց Մանուկյանը։ 

Պատգամավորը նկատեց, որ եթե չկա սովորելու ցանկություն, ապա նույնիսկ բարի ու անկեղծ մղումներով մտնել համակարգ և  փորձել փոփոխություններ անել՝ արդյունավետ չի լինի։