Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանը հայտնել է Փաշինյանի հետ հանդիպման հնարավորության մասին

Էրդողանը հայտնել է Փաշինյանի հետ հանդիպման հնարավորության մասին
Քաղաքականություն
20:54, 22 сентябрь 2022
 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Պրահայում հանդիպման հնարավորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է թուրքական «Անադոլու»-ն:

Էրդողանը հայտնել է, որ քննարկվում է Պրահայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը մասնակցելու հարցը՝ նկատելով, որ, եթե որոշեն մեկնել Չեխիա, ապա, ենթադրաբար, այնտեղ կլինի նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հնարավոր է՝ բոլոր  հարցերն այնտեղ քննարկելու հնարավորություն կունենանք»,-ասել է Էրդողանը:

Նա նշել է նաև, որ որոշակի նախաձեռնություններ կունենան Կովկասում, այս պահին դրանք դեռ պլանավորման փուլում են։ Էրդողանը հավելել է, որ  այդ հարցերը կքննարկի իր եղբոր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և, դրանից կախված, քայլեր կձեռնարկեն: