Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տագնապալի զգացողություն ունեմ, որ Էջմիածնից հեղաշրջման նախապատրաստության և իշխանազավթման հոտ է գալիս. սա հղի է շատ ավելի մեծ վտանգով, քան 98-ին կատարվածն էր․ Վասակ Դարբինյան

Տագնապալի զգացողություն ունեմ, որ Էջմիածնից հեղաշրջման նախապատրաստության և իշխանազավթման հոտ է գալիս. սա հղի է շատ ավելի մեծ վտանգով, քան 98-ին կատարվածն էր․ Վասակ Դարբինյան
Քաղաքականություն
12:57, 23 сентябрь 2022
Խմբագիր, հրապարակախոս Վասակ Դարբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Տագնապալի զգացողություն ունեմ, որ Էջմիածնից հեղաշրջման նախապատրաստության և իշխանազավթման հոտ է գալիս։ Սա հղի է շատ ավելի մեծ վտանգով, քան 98-ին կատարվածն էր: Հայտնի հավաքը Էջմիածնում հրավիրելը կարող է ազդակ լինել, որ ծրագրվում է Հայաստանը հանձնել նախկին «իշխանության հայտնի մարմիններին»՝ այս անգամ գուցե «հոգևոր փաթեթավորմամբ», ո՛չ անմիջականորեն, գիտակցելով այդ մարմինների վարկաբեկվածության աստիճանը։ 

Ըստ այդմ, չի կարելի բացառել, որ ասպարեզ բերվի, ապակուսակցական, ապաքաղաքական մի դեմք,  որը վարկաբեկված չէ,- հռչակվի առաջնորդ, այնպիսի մեկը, որ շատերը անսպասելիությունից ու հիացմունքից առժամանակ մնան ափ ի բերան։ 

Կարող եք չկասկածել, որ եթե նման բան լինի՝ դա կարվի ճակատագրի հեգնանքով քրիստոնեությունից հազարավոր լուսատարիներով հեռու Ռոբերտ Քոչարյանի լավ քողարկված ստվերային կառավարմամբ ու Լևոն Տեր-Պետրոսյանին զուգահեռաբար չեզոքացնելու ստվերային նպատակադրմամբ․․․ Եթե մեկ անգամ արդեն Քոչարյանին ու Սարգսյանին հաջողվել է Տեր-Պետրոսյանին հեռացնել, ի՞նչը պիտի խոչընդոտ լինի նույնն անել երկրորդ անգամ, մանավանդ որ բոլոր հնարավորություններն ունեն երկրորդ անգամ դա շատ ավելի հեշտ ու սահուն կազմակերպել, առանց հարկադրանքի ու շանտաժի․․․ 

Այսպիսով՝ առանց այդ էլ վիրավոր ու խոցված Հայաստանը կհայտնվի ներքին շարունակական ցնցումների մեջ, որը աներևակայելի նվեր կլինի թշնամուն։ 

Մտածենք այս սցենարի մասին նույնպես և փորձենք պատկերացնել սրա հետևանքները։