ՀԱՊԿ-ի մեջ մնալն այլևս վտանգ է դարձել ՀՀ-ի համար, դուրս գալը նույնպես վտանգավոր է․ պետք է այլընտրանքի ռելսերը ստեղծվեն, ինչի նախադրյալները ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթի մեջ են․ Ստյոպա Սաֆարյան

Քաղաքականություն / Հարցազրույց
Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ադրբեջանական ագրեսիայի մասին, միջազգային հանրությանը կոչ արեց աջակցել Հայաստանին, ինչպես նաև ասաց, որ միջազգային դիտորդական առաքելությունը Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ տարածքներում կարևոր գործոն կլինի տարածաշրջանային կայունության համար։
Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ։
«Վարչապետի ելույթը ՄԱԿ-ում սկսվեց իրավիճակի բավականին հանգամանալից նկարագրությամբ, իր բոլոր ռազմաքաղաքական, հումանիտար և այլ ասպեկտներով, այդ թվում թվարկելով, թե կոնկրետ ինչ է թիրախավորվել, ինչ քաղաքացիական բնակավայրեր են թիրախավորվել նույն Ջերմուկում կամ Վայոց ձորի մարզում, որքան հումանիտար պրոբլեմներ է առաջացրել Ադրբեջանի ագրեսիան։ Ես կարծում եմ՝ այս կտրվածքով ակնհայտորեն եթե մենք նկատի ունենանք, որ ՄԱԿ-ի զեկուցողի այս ինստիտուտը կհամալրվի, ենթադրենք, նաև մշտադիտարկմամբ, սահմանային խնդիրներով, կարծում եմ՝ դա էապես կփոխի իրավիճակը»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը։
Խոսելով ՀԱՊԿ-ից դուրս գալ-չգալու մասին՝ քաղաքագետն ասաց, որ հայ հասարակության մի զգալի հատվածի համար այլևս ակնհայտ է այն, ինչն ակնհայտ էր առնվազն փորձագետներիի համար դեռևս տասնամյակներ առաջ, երբ խոսում էին այն մասին, որ ՀԱՊԿ-ն ըստ էության դիսֆունկցիոնալ կառույց է, որովհետև այդ կառույցը հիմնադրվել է բացարձակապես այլ տրամաբանության համար, բացարձակապես այլ շահեր սպասարկելու համար։
«Դա Ռուսաստանի կապն է եղել այն բոլոր ռեգիոնների հետ, որոնք կազմել են Խորհրդային Միության մասը, և բազմիցս է նշվել, որ այդ կառույցին անդամակցող պետությունները ընդհանուր շահեր գրեթե չունեն։ Եթե այդպիսի ընդհանուր շահեր լինեին, այդ շահերն այդպես հեշտ չէին հողմնահարվի, էրոզիայի չէին ենթարկվի»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ անշուշտ, ՀԱՊԿ-ի մեջ մնալն այլևս վտանգ է դարձել ՀՀ-ի համար, դուրս գալը նույնպես վտանգավոր է, և այս պահին շատ մեծ ու լուրջ քննարկում է գնում Հայաստանում տարբեր հարթություններում, տարբեր փորձագետների ներգրավվածությամբ։
Քաղաքագետը նշեց, որ ՀԱՊԿ-ում մնալու և դուրս գալու գինը բավականին լավ պետք է հաշվարկվի, իսկ այլընտրանքային երաշխիքի մասով փորձագետների մեջ կա տեսակետ, որ մնալը դանդաղ մահ է, ինչը ինքը չի վիճարկի, որովհետև իսկապես պատառ-պատառ Հայաստանի ոչ միայն անվտանգությունն է ոչնչացվում, այլև Հայաստանի տարածքային ամբողջականությունն է ոչնչացվում, ընդ որում՝ Հայաստանի գլխին ունենալով մի հովանոց, որը չկա։
«Ես համաձայն եմ սրա հետ, որ համակերպվելու և մնալու գինը համադրելով՝ դուրս գալուց առաջացող վտանգների հետ չի կարելի ընտրել դանդաղ մահը։ Ընդհանրապես Հայաստանը հիմա չպետք է ընտրի մահը և իրավունք չունի ընտրելու մահը։ Բայց ի տարբերություն իմ այլ գործընկերների՝ ես կարծում եմ, որ այնուամենայնիվ պետք է այլընտրանքի ռելսերը ստեղծվեն, և կամ առնվանզ նախապատրաստվեն այն մեխանիզմները, որոնք կչեզոքացնեն Հայաստանի կողմից այլ փնտրտուքից բխող ռիսկերը։ Առնվազն դրանք պետք է նվազագույնի հասցվեն։ Որովհետև չի կարելի երկիրը թողնել էլ ավելի մեծ անվտանգության վակուումի մեջ»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։
Ի հավելումն՝ նա նշեց, որ դրա նախադրյալներն ինքը կարող է տեսնել ՄԱԿ-ում՝ Նիկոլ Փաշինյանի ելույթում։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան