Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուստամ Մախմուդյանի պարզաբանումը

Ռուստամ Մախմուդյանի պարզաբանումը
Քաղաքականություն
15:51, 24 сентябрь 2022
Հարգելի խմբագրակազմ,  2022 թվականի սեպտեմբերի 24-ին www.Civic.am  լրատվական ինտերնետային կայքի համանուն ֆեյսբուքյան էջում հրապարակվել է մի տեսանյութ (https://www.facebook.com/civicarm/videos/463048725586086/) հետեւյալ մեջբերմամբ. 

«Կեսգիշերից հետո Ալագյազի համայնքապետ Ջասմ Մախմուդովի որդին՝ դատավոր Ռուստամ Մախմուդյանը և Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը (Գնթոն) նախընտրական կեսգիշերային «շրջայց» են իրականացնում եզդիական Ռյա Թազա գյուղում։ Եզդի կանայք բավականին վախեցել են գիշերային «ճռռիկներից», կա նաև տեղեկություն, որ այս զույգը գիշերով մի շարք տներ է այցելել՝ «անձնական» գործով։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Ալագյազում ՏԻՄ ընտրություններ են»։ 

Ցանկանում եմ տեղեկացնել, որ նշված հրապարակման մեջ  տեղ են գտել անունս արատավորող տեղեկություններ:

Հրապարակայնորեն ներկայացված տեղեկությունը որեւէ աղերս չունի իմ անձի հետ, քանի որ ինքս այդ ժամին չեմ գտնվել նշված վայրում եւ գտնվել եմ մեկ այլ վայրում, այլ անձանց հետ: Իրականությանը չի համապատասխանում նաեւ այն պնդումը, թե ես եւ Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը գիշերային այցեր ենք կատարել քաղաքացիներ բնակարաններ: Սույնով խնդրում ենք Ձեզ, հրապարակել վերոնշյալ հոդվածով պատիվս ու արժանապատվությունս արատավորող և զրպարտող տեղեկությունների հերքումը, ինչպես նաեւ հեռացնել մարդու անձն ու արժանապատվությունը վիրավորող մեկնաբանությունները: