Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԻԵԴ-ը ռազմագերիների մասին տեղեկություն տրամադրելու համար Ադրբեջանի համար վերջնաժամկետ է սահմանել սեպտեմբերի 29-ը

ՄԻԵԴ-ը ռազմագերիների մասին տեղեկություն տրամադրելու համար Ադրբեջանի համար վերջնաժամկետ է սահմանել սեպտեմբերի 29-ը
Քաղաքականություն / Հասարակություն
12:21, 26 сентябрь 2022

Ադրբեջանի կառավարությունը ՄԻԵԴ-ից լրացուցիչ ժամանակ է խնդրել ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար

Ի պատասխան ՀՀ Կառավարության կողմից Ադրբեջանի դեմ Եվրոպական դատարան ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին մի շարք պահանջների՝ Ադրբեջանի կառավարությունը Եվրոպական դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար:
Խնդրանքը բավարարվել է դատարանի կողմից։ Այս մասին տեղեկացնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը: 
Ադրբեջանի համար նշանակված նոր վերջնաժամկետը սեպտեմբերի 29-ն է։