Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մենք չենք ճանաչում հանրաքվեների արդյունքները, որոնք տեղի են ունենում Ուկրաինայի տարածքում». Չավուշօղլու

«Մենք չենք ճանաչում հանրաքվեների արդյունքները, որոնք տեղի են ունենում Ուկրաինայի տարածքում». Չավուշօղլու
Քաղաքականություն / Տարածաշրջան
14:00, 26 сентябрь 2022
Թուրքիան չի ճանաչում Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերի մուտքը Ռուսաստանի կազմ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, որի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Մենք Ռուսաստանի Դաշնությանը հայտարարել ենք և հայտարարում ենք, որ չենք ճանաչում Ղրիմի բռնակցումը։ Մենք չենք ճանաչում հանրաքվեների արդյունքները, որոնք տեղի են ունենում Ուկրաինայի տարածքում»,- ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարը Ճապոնիայի մամուլի ազգային ակումբում կայացած մամուլի ասուլիսում՝ հավելելով, որ Անկարան «արդեն հայտնել է իր մտահոգությունն ու դիրքորոշումը այս հարցով»։ 

Նրա խոսքով՝ Ուկրաինայում հակամարտությունը պետք է ավարտվի «արդարացի խաղաղության հաստատմամբ»։

«Եվ առաջին հերթին արդարացի Ուկրաինայի համար»,- ասել է Չավուշօղլուն: