Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ջո Բայդենն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Ջո Բայդենն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Քաղաքականություն
19:22, 13 апрель 2021
Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ Սպիտակ տան մամուլի ծառայությանը հղում անելով:

Նշվում է, որ զրույցի շրջանակներում ամերիկացի առաջնորդն իր ռուս գործընկերոջն առաջարկել է  առաջիկա ամիսներին հանդիպում անցկացնել երրորդ երկրներից մեկում:

«Նախագահ Բայդենը վերահաստատել է իր նպատակը ՝ կառուցել կայուն և կանխատեսելի հարաբերություններ Ռուսաստանի հետ՝ ԱՄՆ շահերին համապատասխան և առաջարկել է առաջիկա ամիսներին գագաթնաժողով անցկացնել երրորդ երկրում ՝ քննարկելու ԱՄՆ-ի և Ռուսաստանի առջև ծառացած հարցերի ամբողջական շրջանակը», - ասում է ամերիկյան կողմը: