Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունաստանի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան

Հունաստանի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան
Քաղաքականություն
17:30, 26 сентябрь 2022
Սեպտեմբերի 27-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը: Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Աշխատանքային այցի շրջանակներում Հունաստանի ԱԳ նախարարին կընդունի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արարատ Միրզոյանի և Նիկոս Դենդիասի առանձնազրույցը տեղի կունենա ժամը 13:25, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը` ժամը 13:40: Այնուհետև` ժամը 14:15 կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների` մամուլի համար հայտարարությունները: