Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թալին խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 7990 վստահության քվե

Թալին խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 7990 վստահության քվե
Քաղաքականություն
20:02, 26 сентябрь 2022
Թալին խոշորացված համայնքում երեկ՝ սեպտեմբերի 25-ին, տեղի ունեցան ՏԻՄ ընտրությունները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքեց ընտրողների ձայների մեծամասնությունը՝ 61 տոկոսը։ 

Թալինի ընտրված համայանքապետ Տավրոս Սափեյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, Թալին աշխարհի հարգելի՛ բնակիչներ, սեպտեմբերի  25-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Թալին խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 7990 վստահության քվե։

Շնորհավորում և շնորհակալություն ենք հայտնում Թալին խոշորացված համայնքի բոլոր բնակիչներին։

Վստահեցնում ենք Ձեզ, որ արդարեցնելու ենք և՛ մեզ ընտրած, և’ չընտրած քաղաքացիների ակնկալիքները և բարեխղճորեն աշխատելու ենք հանուն Թալին խոշորացված համայնքի, հանուն նրա յուրաքանչյուր բնակավայրի և յուրաքանչյուր բնակչի` անկախ ձայների բաժանումից»։