Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ն միջուկային զենք կիրառելու իրավունք ունի՝ անհրաժեշտության դեպքում. դա հաստատ բլեֆ չէ. Մեդվեդև

ՌԴ-ն միջուկային զենք կիրառելու իրավունք ունի՝ անհրաժեշտության դեպքում. դա հաստատ բլեֆ չէ. Մեդվեդև
Քաղաքականություն
12:39, 27 сентябрь 2022
Ռուսաստանն ամեն ինչ կանի՝ թույլ չտալու համար, որ միջուկային զենք հայտնվի իր թշնամի հարևանների մոտ, օրինակ՝ Ուկրաինայում։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի թույլ չտանք, որ միջուկային զենք հայտնվի մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված հարևանների մոտ, օրինակ՝ նացիստական Ուկրաինայում, որն այսօր ուղղակիորեն ղեկավարվում է ՆԱՏՕ-ի երկրների կողմից»,- գրել է նա իր Telegram-ալիքում։
 
Միևնույն ժամանակ, Մեդվեդևը համոզված է, որ «անիմաստ է հույս դնել կիևյան ռեժիմի ողջախոհության և քաղաքական կամքի վրա»։

«Բայց թշնամի երկրների ողջախոհության և ինքնապահպանման զգացման փխրուն հույս  դեռևս մնացել է։ Նրանք հասկանում են՝ եթե Ռուսաստանի նկատմամբ սպառնալիքը գերազանցի սահմանված վտանգի սահմանը, մենք ստիպված կլինենք պատասխանել՝ առանց որևէ մեկից թույլտվություն հարցնելու, առանց երկար խորհրդակցությունների: Եվ դա հաստատ բլեֆ չէ»,- եզրափակել է Մեդվեդևը։

Նրա խոսքով՝ ՌԴ-ն միջուկային զենք կիրառելու իրավունք ունի։ «Ռուսաստանն իրավունք ունի կիրառելու միջուկային զենք, եթե դա անհրաժեշտ լինի: Կանխորոշված դեպքերում: Միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության հիմունքներին խստորեն համապատասխան»,- գրել է քաղաքական գործիչը: