Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իշխանության մարմինները պատրաստ են նոր տարածքների միացմանը ՌԴ-ին. Պեսկով

Իշխանության մարմինները պատրաստ են նոր տարածքների միացմանը ՌԴ-ին. Պեսկով
Քաղաքականություն
15:30, 27 сентябрь 2022
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունների բոլոր մարմինները պատրաստ են նոր տարածաշրջանների միացմանը երկրին։
«Մեր օրենսդիրները, մեր գործադիր մարմինները, իրավական ստորաբաժանումները պատրաստ են»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ պետական լրատվամիջոցների աղբյուրները հայտնել էին, որ սեպտեմբերի 30-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ուղերձով դիմել Դաշնային ժողովին։ Պեսկովը այս տեղեկությունը ոչ հաստատել է, ոչ հերքել։