Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սալիվանի նախաձեռնությամբ Գրիգորյանն ու Հաջիևը քննարկել են ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացն ու տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը

Սալիվանի նախաձեռնությամբ Գրիգորյանն ու Հաջիևը քննարկել են ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացն ու տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը
Քաղաքականություն
09:16, 28 сентябрь 2022
Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ Տանը տեղի է ունեցել իմ և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը․ ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ տեղեկացնում է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Քննարկել ենք ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Կարևորել ենք վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը»: