Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ մտադիր է պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ին զենք գնելու հարցում օգնող երկրների նկատմամբ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ մտադիր է պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ին զենք գնելու հարցում օգնող երկրների նկատմամբ
Քաղաքականություն
22:44, 28 сентябрь 2022
 ԱՄՆ Ֆինանսների նախարարի օգնական Էլիզաբեթ Ռոզենբերգը Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներին ասել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է պատժամիջոցներ կիրառել այն երկրների դեմ, որոնք օգնում են Ռուսաստանին զենք և տեխնիկա գնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է շարունակի պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ և հետևել արտահանման գործընթացին։