Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սեպտեմբերի 30-ի կեսգիշերից հետո Ֆինլանդիան կփակի սահմանը ռուս զբոսաշրջիկների համար

Սեպտեմբերի 30-ի կեսգիշերից հետո Ֆինլանդիան կփակի սահմանը ռուս զբոսաշրջիկների համար
Քաղաքականություն
22:11, 29 сентябрь 2022
Ֆինլանդիան կփակի սահմանը ռուս զբոսաշրջիկների համար՝ հայտարարել է արտգործնախարար Պեկկա Հաավիստոն։

Զբոսաշրջիկները չեն կարողանա հատել Ռուսաստան-Ֆինլանդիա սահմանը սեպտեմբերի 30-ի կեսգիշերից հետո: Նախարարը պարզաբանել է՝ որոշումը չի տարածվում մարդասիրական նկատառումներով երկիր մուտք գործող քաղաքացիների վրա։

Ավելի վաղ Հաավիստոն նշել էր, որ ՌԴ քաղաքացիների մուտքը հանրապետություն կթույլատրվի աշխատանքի, ուսման և հարազատներին այցելելու նպատակով: Միևնույն ժամանակ, երկրում անշարժ գույք ունենալու փաստը չի լինի հարգելի պատճառ Ֆինլանդիա այցելելու համար: