Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրադրությունը սահմանին 22:00-ի դրությամբ

Իրադրությունը սահմանին 22:00-ի դրությամբ
Քաղաքականություն
22:38, 29 сентябрь 2022
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 29-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 3 զոհ։