Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվում է Հայաստանում և Ադրբեջանում ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը. Լավրով

Քննարկվում է Հայաստանում և Ադրբեջանում ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը. Լավրով
Քաղաքականություն
11:40, 30 сентябрь 2022
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդների օգտագործման հնարավորությունը քննարկվում է։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Այժմ քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդների օգտագործման հնարավորությունը Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման նպատակով բարենպաստ պայմանների ստեղծմանը նպաստելու համար, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և ընդհանուր առմամբ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին, ներառյալ համապատասխան պայմանագրի ստորագրումը»,- ասել է նախարարը։

«Կարծում եմ, որ ԱՊՀ-ի աջակցությունը նույնպես պահանջված կլիներ»,- հավելել է Լավրովը։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին:
Վերջինս ներկայացրել է Հայաստանում ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի աշխատանքի մասին տեղեկատվություն:

Սեպտեմբերի 23-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Վահե Գևորգյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, Հայաստանում ՀԱՊԿ առաքելության ղեկավար Ստանիսլավ Զասի հետ։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ հայկական կողմը ՀԱՊԿ-ից ակնկալում է հստակ գործողություններ` ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման և նոր սրացումների կանխարգելման ուղղությամբ։