Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում Բելառուսի դիվանագիտական առաքելության ղեկավարը հրավիրվել է ԱԳՆ

Հայաստանում Բելառուսի դիվանագիտական առաքելության ղեկավարը հրավիրվել է ԱԳՆ
Քաղաքականություն
12:59, 30 сентябрь 2022
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է News.am լրատվական գործակալության հարցին:

Հարց. Վերջերս Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցի օրինակով այցելությունները նպաստում են հակամարտությունների սրմանը:

Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը։


Պատասխան. Հայաստանում Բելառուսի դիվանագիտական առաքելության ղեկավարը հրավիրվել է ՀՀ ԱԳ նախարարություն, որտեղ նրան է փոխանցվել  հայաստանյան կողմի մտահոգությունն ու նկատառումները վերոնշյալ հայտարարության կապակցությամբ։