Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը պայմանագրեր է ստորագրել Ռուսաստանի կազմում նոր տարածքներ ընդգրկելու վերաբերյալ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնագիր է ստորագրել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերը Ռուսաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին:
Բոլոր վերը նշված մարզերը կդառնան դաշնության նոր սուբյեկտներ:
Սեպտեմբերի 23-27-ը ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում, ինչպես նաև Խերսոնի մարզում և Զապորոժիեի մարզի ազատագրված տարածքներում տեղի են ունեցել հանրաքվեներ Ռուսաստանի կազմում այդ տարածաշրջանների ընդգրկման վերաբերյալ: Նշված բոլոր շրջաններում քվեարկողների ճնշող մեծամասնությունը կողմ է արտահայտվել։