Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԼՂՀ նախագահը որևէ բանակցությունում իմ արտասանած և լսած որևէ նախադասությունից անտեղյակ չէ․ Նիկոլ Փաշինյան

ԼՂՀ նախագահը որևէ բանակցությունում իմ արտասանած և լսած որևէ նախադասությունից անտեղյակ չէ․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
21:25, 30 сентябрь 2022
անրային հեռուստաընկերության եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է օրեր առաջ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին։ Նա նշեց, որ իշխանությունը, կառավարությունը և անձամբ ինքը պատրաստ է վերցնել երկրի ճակատագրի համար ունեցած պատասխանատվությունը։

Փաշինյանի խոսքով՝ թյուրիմացություն  կարծելը, թե բանակցային գործընթացի մասին տեղյակ են մարդկանց նեղ շրջանակ։
«Բանակցային գործընթացի մասին, ընդհուպ տառերի, նախադասությունների մակարդակով տեղյակ են բավականին լայն շրջանակի մարդիկ։ Մենք խորհրդարանական կառավարմամբ երկիր ենք և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ամբողջությամբ տեղյակ է, Անվտանգության խորհուրդը ամբողջությամբ տեղյակ է։ Ավելի ասեմ, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ամբողջությամբ տեղյակ են։ ԼՂ նախագահը որևէ բանակցությունում իմ արտասանած և լսած որևէ նախադասությունից անտեղյակ չէ։
Ինչ վերաբերում է ընդդիմությանը եւ քաղաքական մյուս ուժերին, ես ճիշտ եմ համարում, որ պետք է տեղյակ պահեմ ԼՂ նախագահին։ Ես գիտեմ, որ նա էլ իր հերթին տեղյակ է պահում առնվազն ԱԽ-ին, եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, եւ ուզում եմ ընդգծել, որ խորհրդակցության անդամների մի մասն, իմ կարծիքով, այս բերումով տեղյակ է ամբողջությամբ բանակցային պրոցեսից, մյուս մասը տեղյակ լինելու հնարավորություն միշտ էլ ունեցել է, որովհետեւ ես միշտ էլ պատրաստակամություն եմ հայտնել մասնավորապես խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին ներկայացնել բանակցություններն ամբողջությամբ»,-նշել է նա ու հավաստիացրել՝ 5 նախագահների հանդիպման մասնակիցների մի մասը ամբողջությամբ տեղյակ են բանակցություններից։

Նա նշեց, որ խորհրդարանական 2 ընդդիմադիր խմբակցությունները, ինչպես նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ կուսակցությունը հրաժարվեն են բանակցությունների վերաբերյալ իր հայտնած տեղեկությունները ստանալուց։
Փաշինյանի խոսքով՝ ինքը պատրաստ է հանդիպել 5 նախագահների հետ, սակայն պետք է հասկանալ՝ ինչի համար։