Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խաղաղության պայմանագրի մասով այս պահին ոչ մի տեքստ չկա և չի եղել, որը մենք պետք է ստորագրենք կամ չստորագրենք. Նիկոլ Փաշինյան

Խաղաղության պայմանագրի մասով այս պահին ոչ մի տեքստ չկա և չի եղել, որը մենք պետք է ստորագրենք կամ չստորագրենք. Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
21:20, 30 сентябрь 2022
«Մենք կարծում ենք, որ պետք է սկսել խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ առարկայական բանակցությունները: Մենք չենք հրաժարվում այն պայմանավորվածություններից, որ ձեռք են բերվել»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հիշեցրեց, որ ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունենալու Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, որտեղ պետք է սկսվի խաղաղության պայմանագրի արդեն տեքստի մշակման շուրջ:

Վարչապետի խոսքով՝ տպավորություն է ստեղծվում, որ ստորագրման նախապատրաստած թուղթ կա սեղանին, և հիմա խնդիրը ստորագրել կամ չստորագրելն է. «Խնդիրն այն է, որ այսօր սեղանին ոչ մի ստորագրման փաստաթուղթ չկա, իսկ եթե լիներ, լավ կլիներ»: