Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինձ դավաճան է համարում նա, ով կարծում է, թե Հայաստանի տարածքը ոչ թե 29.800 քառ. կմ է, այլ 300.000 քառ. կմ. Փաշինյան

Ինձ դավաճան է համարում նա, ով կարծում է, թե Հայաստանի տարածքը ոչ թե 29.800 քառ. կմ է, այլ 300.000 քառ. կմ. Փաշինյան
Քաղաքականություն
21:51, 30 сентябрь 2022
«Ես ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը 29.800 քառ. կմ է, որովհետև ՀՀ միջազգայնորեն սահմանված սահմանը 29.800 քառ. կմ է: Ինձ դավաճան է համարում նա, ով համարում է, որ Հայաստանի տարածքը իրականում 300.000 քառ. կմ է, և մենք պետք է որևէ սահման չճանաչենք, քանի դեռ չենք հասել 300.000 քառ. կմ-ին»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ կարող են լինել մարդիկ, որոնք դավաճանություն կհամարեն ծովից ծով Հայաստանից հրաժարվելը:

«Սակայն մեր ըմբռնմամբ խաղաղության պայմանագրի հիմքում պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումը: Եվ մենք ասում ենք՝ եթե Ադրբեջանը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը, որը հիմնված է 1991թ. դեկտեմբերի 18-ին Անկախ պետությունների համագործակցությունը ստեղծելու համաձայնագրի վրա, մենք պատրաստ ենք այդ հենքի վրա գնալ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման: Սա խաղաղության պայմանագրի մի կոմպոնենտն է»: