Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցի զինվորները կամայականորեն գնդակահարում են հայ ռազմագերիներին ՀՀ ինքնիշխան տարածքում․ Փաշինյանը՝ տարածվող տեսանյութի մասին

Ադրբեջանցի զինվորները կամայականորեն գնդակահարում են հայ ռազմագերիներին ՀՀ ինքնիշխան տարածքում․ Փաշինյանը՝ տարածվող տեսանյութի մասին
Քաղաքականություն
14:30, 02 октябрь 2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում անդրադարձել է սոցցանցերում տարածվող հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութին։
«Սոցցանցերում հերթական սահմռկեցուցիչ տեսանյութն է տարածվել. ադրբեջանցի զինվորները կամայականորեն գնդակահարում են հայ ռազմագերիների խմբին Հայաստանի ինքնիշխան տարածքում։
Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությունը և համապատասխան միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար»,- գրել է Փաշինյանը։
Մեկ այլ գրառմամբ վարչապետը հայտնել է, որ կգործադրվեն բոլոր միջազգային մեխանիզմները հետաքննությունն ապահովելու և պատասխանատվության ենթարկելու համար։
«Հայաստանը կօգտագործի բոլոր հասանելի միջազգային մեխանիզմները հետաքննությունն ապահովելու և պատասխանատվության ենթարկելու համար։ Նման բռնության գործողությունները պետք է պատշաճ կերպով արձագանքվեն՝ ագրեսորի համար հետևանքներով»,- գրել է Փաշինյանը։