Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ և Թուրքիայի նախագահների խորհրդականները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակը

ԱՄՆ և Թուրքիայի նախագահների խորհրդականները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակը
Քաղաքականություն
10:48, 03 октябрь 2022
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
 
«Սալիվանը Ստամբուլում հանդիպել է Քալընի հետ: Նրանք քննարկել են Ուկրաինային շարունակվող աջակցությունը»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
 
Սալիվանը երախտագիտություն է հայտնել թուրք գործընկերոջը համաշխարհային պարենային անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերի և «Ռուսաստանի Դաշնությունում պահվող երկու ամերիկացիներին» ազատ արձակելու ուղղությամբ դիվանագիտական աշխատանքի համար»,- հաղորդում է Սպիտակ տունը:

Կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակը, Արևելյան Միջերկրական ծովում վիճելի պահերի լուծման համար երկխոսության կարևորությունը և ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցության աշխատանքների շրջանակներում առաջընթացը։