Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սեպտեմբերին գերեվարված 17 հայ ռազմագերիներին ազատ արձակելու պայմանավորվածությունը Ադրբեջանը չի կատարել. ԱԽ քարտուղար

Սեպտեմբերին գերեվարված 17 հայ ռազմագերիներին ազատ արձակելու պայմանավորվածությունը Ադրբեջանը չի կատարել. ԱԽ քարտուղար
Քաղաքականություն
11:51, 03 октябрь 2022
Սեպտեմբերին գերեվարված 17 հայ ռազմագերիներին ազատ արձակելու պայմանավորվածությունը Ադրբեջանը չի կատարել։ Այս մասին գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած իմ և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ եռակողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև սեպտեմբերի 30-ը Ադրբեջանն ազատ է արձակելու սեպտեմբերին գերեվարված 17 հայ ռազմագերիներին: Արձանագրենք, որ հերթական անգամ Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը»,- գրել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։