Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վալերի Բուայեն դատապարտել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ միջազգային ԶԼՄ-ների լռությունը

Վալերի Բուայեն դատապարտել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ միջազգային ԶԼՄ-ների լռությունը
Քաղաքականություն
12:57, 03 октябрь 2022

Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն քննադատել է եվրոպական լրատվամիջոցներին և քաղաքական գործիչներին` Ադրբեջանի պատերազմական հանցագործություններին չարձագանքելու համար։
«Ֆրանսիայի, ԵՄ լրատվամիջոցներ, ինչի՞ եք սպասում, որ գործեք փոքր ու ժողովրդավար Հայաստանի անունից։ Տիկի՛ն Ուրսուլա ֆոն դեր Լայեն, սպասեք, մինչև ադրբեջանցիներն ու նրանց թուրք դաշնակիցները ավարտե՞ն 1915 թ. Հայոց ցեղասպանությունը: Հայերի արյունն ավելի քի՞չ արժի, քան ուկրաինացիների արյունը»,- 1Lurer.am-ի փոխանցմամբ՝ Թվիթերում գրել է Բուայեն։