Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել ՀՀ-ի հետ մեր պետությունների պաշտպանության համար ազդեցիկ առաջնորդների պատրաստման գործում

ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել ՀՀ-ի հետ մեր պետությունների պաշտպանության համար ազդեցիկ առաջնորդների պատրաստման գործում
Քաղաքականություն
13:48, 03 октябрь 2022
Օրերս Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության  պաշտոնատար անձինք ՆԱՏՕ-ի ռազմական կրթության կատարելագործման ծրագրի (DEEP) շրջանակում այցելեցին Միացյալ Նահանգների մի շարք ուսումնական հաստատություններ: 
Նահանգներում գտնվելու ընթացքում հայ պատվիրակները հանդիպեցին իրենց գործընկերների հետ Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայում, ԱՄՆ բանակի պատերազմի քոլեջում, Ազգային պաշտպանական համալսարանում և Ցամաքային ուժերի շտաբում։ 
Նրանք զրուցել են ընդունելության, ինտեգրման, ակադեմիական ծրագրերի և ռազմական պատրաստության շուրջ: 
Միացյալ Նահանգները պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ մեր պետությունների պաշտպանության համար ազդեցիկ առաջնորդների պատրաստման գործում: