Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուլացնում են երկիրը, թույլ չեն տալիս, որ իշխանությունն ու ժողովուրդն իրենց հավաքեն․ «Իմ քայլի» պատգամավորը՝ 16- մասին

Թուլացնում են երկիրը, թույլ չեն տալիս, որ իշխանությունն ու ժողովուրդն իրենց հավաքեն․ «Իմ քայլի» պատգամավորը՝ 16- մասին
Քաղաքականություն
15:42, 15 февраль 2021
«Մեր տուն են մտել, տարել մեր տունը, ու այսքանից հետո՝ փոխանակ օրակարգով մտածենք վիճակից դուրս գալու մասին։ Լավ, դուք բացարձակապես չունե՞ք ազգային մտածելակերպ, թե ձեր հայրենասիրությունն ավարտվում է իշխանությունը վերցնելով կամ չվերցնելով։ Բավ է, հերիք է, եթե չեք ուզում օգնել, մի խանգարեք»․- լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Վազգեն Մանուկյանի վերջին հայտարարություններին՝ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

Ասլանյանի խոսքով՝ «Թշնամին ամեն ինչ անում է իր երկրում բոլորին ուղղորդելու համար հայերի եւ ՀՀ-ի դեմ, այստեղ մարդիկ, փոխանակ մոռանան ամեն ինչ եւ միավորվեն թշնամու դեմ, կարծես գործակալներ լինեն եւ անում են այն, ինչ Ալիեւը․ քանդում են երկիրը ներսից, թուլացնում են երկիրը, թույլ չեն տալիս, որ այս ծանր պայմաններում իշխանությունն ու ժողովուրդն իրեն մի հատ թափ տան, հավաքվեն»։ 

 «Մեր տունն են մտել, տարել մեր տունը, ու այսքանից հետո փոխանակ օրակարգով մտածենք վիճակից դուրս գալու մասին․․․լավ, դուք բացարձակապես չունե՞ք ազգային մտածելակերպ, թե՞ ձեր հայրենասիրությունն ավարտվում է իշխանությունը վերցնելով կամ չվերցնելով։ Բավ է, հերիք է։ Այսօր թուրքն ուրախանում է, որ դուք աթոռակռվի հետևից ընկած՝ ոչնչացնում եք մեր պետականությունը»,- նշեց պատգամավորը։

Անդրադառնալով արտահերթ ընտրություններ անցկացնելուն՝ նա նշեց․ «Թող չվիրավորվեն։ Չեն վերլուծում իրավիճակը։ Նախ, իրենք ասում են, թե իրենք պետք է ընտրություններ կազմակերպեն, բայց մոռանում են, որ ՀՀ քաղաքացին 90թ․-ից հետո առաջին անգամ կատարել է ընտրություն եւ ուզում է իմանալ՝ ինքը որքանո՞վ է ճիշտ։ Հինգ տարի ժամանակ է տրվել նոր իշխանությանը, որպեսզի ապագայում իմանա, թե ինչ ընտրություն է անելու։ Ժողովուրդն է այս երկրի տերը, ոչ թե դուք կամ մենք։ «17+», դուք ձեզ հարց տվե՞լ եք։ Օրենքով կուսակցությունները երկու հազար մարդ պետք է ունենան։ 14 000 մարդ միայն պետք է ձեր անդամը լիներ։ Ձեր հանրահավաքներին առնվազն 15 000 մարդ պետք է լիներ։ Ստացվում է, որ ձեր կուսակցականներն էլ համաձայն չեն ձեր հետ, չեն ուզում ընտրություններ»։