Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանում խոսել եմ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների մասին․ ԱԽ քարտուղար

ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանում խոսել եմ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների մասին․ ԱԽ քարտուղար
Քաղաքականություն
21:14, 03 октябрь 2022
Հոկտեմբերի 3-ին ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանում հանդիպել եմ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) հետ․ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հանդիպմանը ներկայացրել եմ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքով ՀՀ սուվերեն տարածքի օկուպացիան՝ շեշտելով, որ միջազգային հանրությունը պետք է շարունակի պահանջել Ադրբեջանից անհապաղ դուրս բերել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից:

Ներկայացրել եմ նաև ագրեսիայի արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամի և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասների մանրամասները: Այս համատեքստում խոսել եմ նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների մասին, որոնց մի մասի վերաբերյալ ներկաները տեղեկացված են եղել: 

Խոսել եմ նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, ՀՀ պաշտպանական համակարգի ժողովրդավարական կառավարման, Հայաստանի ժողովրդավարացման արտաքին սպառնալիքների մասին և պատասխանել ներկաների հարցերին: