Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռազմական այս հանցագործությունները միջադեպեր չեն, այլ մատնանշում են տարածաշրջանում Ալիևի ռեժիմի մարդասպան արշավը․ ԱՄՆ կոնգրեսական

Ռազմական այս հանցագործությունները միջադեպեր չեն, այլ մատնանշում են տարածաշրջանում Ալիևի ռեժիմի մարդասպան արշավը․ ԱՄՆ կոնգրեսական
Քաղաքականություն / Աշխարհ
22:33, 03 октябрь 2022
ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը թվիթերում գրել է․

«Խստորեն դատապարտում եմ ադրբեջանցի զինվորների կողմից հայ գերիների դաժան մահապատիժը։ Ռազմական այս հանցագործությունները առանձին միջադեպեր չեն, մատնանշում են տարածաշրջանում Ալիևի ռեժիմի մարդասպան արշավը։ ԱՄՆ-ը և միջազգային հանրությունը պետք է հետամուտ լինեն այս զազրելի արարքների պատասխանատվության համար»։