Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը․ Խավիեր Կոլոմինա

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը․ Խավիեր Կոլոմինա
Քաղաքականություն
23:34, 03 октябрь 2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան թվիթերի իր միկրոբլոգում գրել է․

«Լավ հանդիպում Բրյուսելում՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Մենք քննարկել ենք տարածաշրջանում տիրող իրավիճակը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների կարգավիճակը։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել էր Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել: Աշխատանքային այցի շրջանակներում, ՆԱՏՕ-ի կետրոնակայանում,  ԱԽ քարտուղարը հանդիպել է ՆԱՏՕ-ում անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) հետ: