Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ․ հայկական կողմից կորուստներ չկան․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ․ հայկական կողմից կորուստներ չկան․ ՀՀ ՊՆ
Քաղաքականություն
23:38, 03 октябрь 2022
Հոկտեմբերի 3-ին ժամը 21:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:  Հայկական կողմից կորուստներ չկան: