Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս շաբաթ նոր պատժամիջոցներ կսահմանվեն Իրանի դեմ. Բայդեն

Այս շաբաթ նոր պատժամիջոցներ կսահմանվեն Իրանի դեմ. Բայդեն
Քաղաքականություն
10:16, 04 октябрь 2022
ԱՄՆ-ն այս շաբաթ նոր պատժամիջոցներ կսահմանի իրանցի պաշտոնատար անձանց դեմ, որոնց Վաշինգտոնը մասնակից է համարում երկրում բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ բռնություններին: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության մեջ։

«Ես շարունակում եմ լրջորեն մտահոգված լինել Իրանում խաղաղ բողոքի ցույցերը ճնշելու համար ուժգնացող բռնությամբ, այդ թվում՝ ուսանողների և կանանց նկատմամբ, ովքեր պահանջում են հավասար իրավունքներ և հարգանք մարդկային արժանապատվության նկատմամբ»,- հայտարարել է Բայդենը:

«Միացյալ Նահանգները Իրանի բնակիչների համար հեշտացնում է հասանելիությունը ինտերնետին, այդ թվում՝ ի հաշիվ անվտանգ արտաքին հարթակներին և ծառայություններին հասանելիության ընդլայնման: Միացյալ Նահանգները նաև պատասխանատվության է ենթարկում իրանցի պաշտոնատար անձանց և կազմակերպություններին, ինչպիսին է ոստիկանությունը, որը պատասխանատվություն է կրում բռնություն գործադրելու համար՝ քաղաքացիական հասարակությանը ճնշելու նպատակով»,- ասել է նա: 

«Այս շաբաթ Միացյալ Նահանգները նոր միջոցներ կսահմանի նրանց դեմ, ովքեր բռնություն են իրականացնում խաղաղ ցույցերի մասնակիցների նկատմամբ: Մենք կշարունակենք պատասխանատվության ենթարկել Իրանի պաշտոնատար անձանց և պաշտպանել Իրանի բնակիչների՝ խաղաղ բողոքի ցույց իրականացնելու իրավունքը», - հավելել է Բայդենը: