Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հրաժարականի դիմումի մասին

ԱԺ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հրաժարականի դիմումի մասին
Քաղաքականություն
11:16, 04 октябрь 2022
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Հովակիմյանը 2022 թվականի հոկտեմբերի 3-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:
Հիշեցնենք՝ ԿԸՀ նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը։