Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկ Կոնջորյանը նամակներով դիմել է ԱՄՆ հայկական հանձնախմբի համանախագահներին ու փոխնախագահին

Հայկ Կոնջորյանը նամակներով դիմել է ԱՄՆ հայկական հանձնախմբի համանախագահներին ու փոխնախագահին
Քաղաքականություն
12:04, 04 октябрь 2022
Որպես Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար՝  ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նամակներով դիմել է ԱՄՆ հայկական հանձնախմբի համանախագահներին ու փոխնախագահին։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Որպես Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, այսօր նամակներով դիմել եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ, ԱՄՆ հայկական հանձնախմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսին, Ֆրենք Փըլոնին, Ջեքի Սփիրին, Դեյվիդ Վալադաոյին, ինչպես նաև հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆին՝ մանրամասներ ներկայացնելով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի, հայ ռազմագերիների նկատմամբ ադրբեջանցի զինվորների բարբարոսությունների վերաբերյալ»։
Նա նշել է, որ կոչ է արել գործընկերներին՝ շարունակել հասցեական գործողություններով ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա՝ զսպելու Հայաստանի նկատմամբ որևէ տեսակ ագրեսիա, ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու ադրբեջանական զորքերը, անհապաղ վերադարձնելու բոլոր հայ ռազմագերիներին, պատասխանատվության ենթարկելու պատերազմական հանցագործությունների բոլոր մեղավորներին։